Բելգրադում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունը հատել է հասարակածը: Օրավուր նվազում է մասնակիցների քանակը և ռինգում մնում են ուժեղները, նրանք, ովքեր մեդալակիր դառնալու հույս են փայփայում: Նրանց թվում են նաև մեր երկրի չորս ներկայացուցիչներ:
Մրցակիցների նկատմամբ յուրատեսակ խաչակրաց արշավանք է ձեռնարկել Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, գյումրեցի Հովհաննես Բաչկովը / 63 , 5կգ /: Նա վստահ հաղթանակներ է տոնում և այսօր, 1 / 8 –րդ փուլի երեկոյան մրցահերթում, << քննության >> կենթարկի իտալացի Ջիանլուիջի Մալանգային:
Երեկոյան մրցումներում հաջողություն ենք ակնկալում գյումրեցի մեկ այլ վարպետից ՝ Եվրոպայի ոսկե դափնեկիր Արթուր Հովհաննիսյանից / 51 կգ /: Նրան դժվարին պայքար է սպասվում ամերիկացի Հիլլ Ռոսկոյի դեմ մենամարտում: Մինչ այդ, ցերեկային մրցահերթի նույն փուլում, ի դեմս կուբացի Օվսել Գարսիա Կաբալերոյի, սուր, կարծում ենք նաև դիտարժան հանդիպում կանցկացնի երևանցի Արթուր Բազեյանը / 57 կգ /:
Պայքարի բովում է նաև գյումրեցի ծանրքաշային / + 92 կգ / Դավիթ Չալոյանը: Նա նոյեմբերի երկուսին կմրցի Ուզբեկստանի ներկայացուցչի հետ:
Հաղթանակներ ենք ակնկալում ասպարեզում մնացած Հայաստանի քառյակից: